ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 11 • 05:19, 2026

Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Տանիքի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 06։11-ին, մարվել՝ 06:20-ին. տուժածներ չկան։