keyboard_arrow_left
Պատահարներ
նոյեմբեր 10 2026
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է (թարմացված)
Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին։
Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։