Պատահարներ
մայիսի 10 • 15:36, 2026

Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը

Մայիսի 10-ին, ժամը 14։31-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։15-ին։ Այրվել են անասնագոմի նախամուտքի փայտե կառուցատարրերը և տանիքը՝ մոտ 35 քմ։