Պատահարներ
սեպտեմբերի 09 • 21:33, 2025
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17:04-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։