keyboard_arrow_left
Պատահարներ
օգոստոս 08 2026
Սայաթ-Նովա պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝19։36-ին։ Այրվել է բնակարանի մոտ 50 քմ հատվածը՝ գույքով, ջերմահարվել՝ լոգարանը և իններորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանները։
Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից բնակարաններ։