Պատահարներ
նոյեմբերի 06 • 07:31, 2025
Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում
Նոյեմբերի 6-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։