Պատահարներ
մարտի 05 • 16:48, 2026

Հրդեհ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում

Մարտի 5-ին, ժամը 17:35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակում՝ մոտ 18 քմ․ կա տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 19։15-ին։ Այրվել է տնակը՝ գույքով․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։