Պատահարներ
մարտի 05 • 05:16, 2026

Հրդեհ Ջրառատ գյուղում

Մարտի 5-ին, ժամը 04։06-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղու տներից մեկում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 05:47-ին։ Այրվել են տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատուն (մոտ 10 քմ):

Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։