Պատահարներ
մարտի 04 • 09:39, 2026

Հրդեհ Երևան քաղաքի Կատովսկու փողոցում․ տուժածներ չկան (թարմացված)

Մարտի 4-ին, ժամը 10։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կատովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։42-ին, մարվել՝ 12։18-ին։ Այրվել են տանիքի (150 քմ) կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և մոտ 4 խմ կուտակած փայտ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։