Պատահարներ
սեպտեմբերի 02 • 04:07, 2025

Այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրենյաց գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 2-ին, ժամը 00:18-ին, մարվել՝ 04:38-ին: Գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր: