Պատահարներ
հունիսի 02 • 18:14, 2026

Հրդեհի ահազանգ Երևանի Գաջեգործների 3-րդ փողոցում (թարմացված)

Հունիսի 2-ին՝ ժամը 21։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին, մարվել ՝ 22։43-ին։