Պատահարներ
սեպտեմբերի 01 • 13:29, 2025

Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Օգոստոսի 31-ին, ժամը 15։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։

Հայտարարվել է անձնակազմի հավաք։ 

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 07։38-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է խոտածածկույթ և բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից  8 կամավոր։