Պատահարներ
ապրիլի 24 • 21:13, 2026
Հրդեհի ահազանգ Չկալով գյուղում
Ապրիլի 24-ին, ժամը 16։49-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 240 քմ) և տան մոտ 160 քմ հատված։