Պատահարներ
հոկտեմբերի 17 • 20:24, 2025

Հրդեհ Ուրցաձոր գյուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18։09-ին Արարատի  մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում այրվում է խոտածածկույթ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երեք մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Տիգրան Մեծ փողոցի  տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 156 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 21։25-ին: Անասնագոմի տանիքում այրվել են մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր և տանիքի փայտե կառուցատարրերը՝մասամբ։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տներ։