Պատահարներ
հոկտեմբերի 17 • 08:02, 2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։