Պատահարներ
հոկտեմբերի 13 • 07:36, 2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում (թարմացված)
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել 11։36-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։