Պատահարներ
նոյեմբերի 11 • 13:00, 2025

Պայթյուն Արմավիր քաղաքում․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մեկ մարտական հաշվարկ (թարմացված)

Նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։

Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած «VAZ», «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի մյուս գազաբալոնում եղած գազի պարպվելը: