Պատահարներ
սեպտեմբերի 30 • 13:43, 2025

Պայթյուն արտադրամասում (թարմացված)

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն. 3 քաղաքացի հոսպիտալացվել է։

Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։