ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
հոկտեմբեր 06 2026

Փրկարարական ուսումնավարժություններ՝ կրթական հաստատություններում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարձրացման նպատակով

ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվող միջոցառումներն առանձնահատուկ կարևորություն ունեն արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և բնակչության պատրաստվածության բարձրացման գործում։ 

Սեպտեմբեր ամսին ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացվել մի շարք միջոցառումներ։ 

✅ Մասնավորապես, Նոր Հաճնի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Սակրավորական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում՝ պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման դեպքում» թեմայով։  

✅ Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Այգեպարի և Ոսկեվանի միջնակարգ դպրոցներում՝ «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով դպրոցում փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով։

Կրթական հաստատություններում անցկացվող ուսումնավարժությունների և դասընթացների հիմնական նպատակը հնարավոր արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում անվտանգության կանոնների իմացության, կանոնակարգված և արագ արձագանքման հմտությունների զարգացումն է, ինչպես նաև կրթական հաստատությունների և փրկարարական ծառայությունների համագործակցության ամրապնդումը։