Լրահոս
սեպտեմբերի 25 • 07:54, 2025

Կազմակերպչական կարողությունների կատարելագործումը արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու նախապայման է. անցկացվել է ուսումնական վարժանք

ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի համագործակցությամբ սեպտեմբերի 16-ին «Հրազդան բժշկական կենտրոնի» տարածքում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում աշխատակիցների և ստացիոնար բուժում ստացող հիվանդների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք:

Ուսումնական գործընթացի նպատակը հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում ղեկավար կազմի կազմակերպչական կարողությունների, մասնագիտական կազմավորումների տեսական և գործնական պատրաստվածության կատարելագործումն էր, ինչպես նաև բժշկական կենտրոնի տարհանման պլանի կիրառելիության ստուգումը։

Վարժանքի անցկացումը վերստին փաստեց, որ Փրկարար ծառայության համակարգմամբ իրականացվող նման միջոցառումները կարևոր են արտակարգ իրավիճակներում բժշկական հաստատությունների ու այլ օբյեկտների պատրաստվածության համար։ 

Փրկարար ծառայությունը նման վարժանքների կազմակերպման և համակարգման գործընթացում առանցքային դեր ունի՝ ապահովելով մասնագիտական մոտեցում, փոխգործակցության հստակություն և արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություններ։

Նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ և կարևոր նախապայման են արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու և փոխգործակցությունը զարգացնելու համար։