ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
հունիսի 24 • 11:47, 2026

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:

Դպրոցներում խաղարկվել են երկու տարբեր սցենարներ.

•  Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն՝ գրադարանում առաջացած կրակի դեպքում,
•  Դովեղի դպրոցում՝  փլուզման ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացում:

Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր համատեղ գործողությունների միջոցով ձևավորել և ամրապնդել ինչպես դպրոցի անձնակազմի, այնպես էլ փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհի, փլուզման և այլ արտակարգ իրավիճակներում: 

Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարները և դպրոցների անձնակազմը կատարելագործել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները՝ ներգրավելով շուրջ 139 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ և փրկարարական ծառայողներ:

Ուսումնավարժությունները նպատակ ունեն բացահայտել առկա խնդիրներն ու թերությունները փրկարարական աշխատանքների կազմակերպման գործում, կատարելագործել տարհանման մեխանիզմները, ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը սահմանամերձ գոտում անվտանգության ռիսկերի վերաբերյալ: