Եղանակը ՀայաստանումԻրազեկում
դեկտեմբերի 28 • 09:51, 2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Արմ28մեծ

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արմ28փոքր

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ