Եղանակը Հայաստանում
ապրիլի 05 • 11:00, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը՝ առանձին շրջաններում, օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`
Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ