Պատահարներ
դեկտեմբերի 15 • 13:49, 2024

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել են տան տանիքից

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել:

Փրկարարները ՋՄ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: