Պատահարներ
հոկտեմբերի 28 • 08:15, 2024

Փրկարարները դին դուրս են բերել լճակից

Հոկտեմբերի 28-ին, ժամը 09։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ «Արևիկ» լճակում, քաղաքացու դի է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները լճակից դուրս են բերել տղամարդու դի։