Պատահարներ
հունվարի 30 • 04:51, 2025
Հրդեհ Դդմաշեն գյուղում
Հունվարի 30-ին, ժամը 04:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի առաջին փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։33-ին, մարվել՝ 05։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։