Պատահարներ
փետրվարի 12 • 16:54, 2025
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Փետրվարի 12-ին, ժամը 18։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ հոգեբանը ցուցաբերել համապատասխան հոգեբանական աջակցություն։