Պատահարներ
փետրվարի 03 • 02:40, 2025
Դաշտադեմ գյուղին հարակից դաշտավայրում այրվել է խոտածածկույթ
Փետրվարի 2-ին, ժամը 20։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղին հարակից դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել՝ 21։39-ին։ Այրվել է խոտածածկույթ։