ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պաշտոնական լուրերՈւղերձ
սեպտեմբեր 04 2026

Դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու, կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա․ ՓԾ տնօրեն

Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր, շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:

Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։
 
Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու, մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա: Ուստի ձեր ծառայությունը մարդասիրական առաքելություն է, և դա  հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ, անձնուրաց աշխատանքով, երբեմն նաև ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ:

Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար։ 
Մնացեք հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը:
Առանձնահատուկ շնորհակալություն ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։ 

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անձնական երջանկություն և նորանոր ձեռքբերումներ:

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ 
Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ

#սեպտեմբերի4 #փրկարարիօր #շնորհակալությունփրկարար