Պատահարներ
մարտի 27 • 09:15, 2026
Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ
Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։
Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։
Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։