Պատահարներ
նոյեմբերի 03 • 14:09, 2025

Փլուզում Վանաձոր քաղաքում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներ (թարմացված)

Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատաներում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանից մեկ հատուկ տեխնիկա։