ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոս 14 2026

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր (թարմացված)

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում տեղի է ունեցել փլուզում՝ փլուզվել են շինարարական կառուցատարրեր՝ ընկելով երթևեկելի հատված և մայթին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների համար օգտագործվող կառուցատարրերը փլուզվել են հավաքած դիրքից և ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ առկա են կախված այլ կառուցատարրեր։

Փլուզման հետևանքով վնասվել է 5 ավտոմեքենա, 4 էլեկտրական սյուն և տվյալ հատվածով անցնող տրոլեյբուսի լարեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հերթապահել մինչ սպասարկող շինարարական ընկերության հատուկ տեխնիկայի մոտենալը։

Ընկերության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվել են կախված կառուցատարրերը և մաքրվել ավտոճանապարհը։