Պատահարներ
դեկտեմբերի 01 • 06:45, 2025

Փլուզում Երևան քաղաքի Շիրակի փողոցում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ ստորաբաժանումներ (թարմացված)

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Շիրակի փողոցում գտնվող եռահարկ շենքը՝ յուրաքանչյուր հարկը մոտ 430 քմ (ծառայել են որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ)․ առկա է գազի արտահոսք։

Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։