Պատահարներ
հունվարի 30 • 22:51, 2025

ՃՏՊ Վանաձոր քաղաքում

Հունվարի 30-ին, ժամը 23:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2002 թ) ճանապարհի երևեկելի հատվածում շրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։