Պատահարներ
հունվարի 30 • 22:47, 2025

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հունվարի 30-ին, ժամը 23:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 2003 թ), «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1988 թ), «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1986 թ) և «Nissan» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1977 թ) մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ՌՄ.-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։