Պատահարներ
մայիսի 15 • 15:44, 2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ  առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները, վերջինից առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք․ արգելափակված քաղաքացիներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։