Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբերի 28 • 19:55, 2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ամասիայի, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան, Գավառ, Սիսիան, Հրազդան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Ելփին գյուղերում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում տեղում է ձյուն։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին, Աշտարակ և Ապարան քաղաքներում, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում, Թալինի տարածաշրջանում  մառախուղ է:

Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։