փետրվարի 22 • 19:55, 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Նոյեմբերյան, Դիլիջան, Վարդենիս, Բերդ, Քաջարան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին և և «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։