Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբերի 15 • 19:55, 2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Լանջառ-Տիգրանաշեն և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։