Ճանապարհները Հայաստանում
դեկտեմբերի 12 • 19:55, 2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքում, Լծենի, Քաջարանի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ բուք է։

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Լծեն-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։