Պատահարներ
դեկտեմբերի 03 • 06:50, 2025

Մերձավան գյուղում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 3-ին, ժամը 08։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։