Պատահարներ
հոկտեմբերի 13 • 03:45, 2025
Վարդավանք գյուղի վերջնամասում այրվել է ավտոմեքենա
Հոկտեմբերի 13-ին, ժամը 06։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:01-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։