Պատահարներ
դեկտեմբերի 27 • 02:13, 2025
Բալահովիտ գյուղում այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 27-ին, ժամը 03։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի Լևոն Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:24-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։