Պատահարներ
սեպտեմբերի 25 • 12:52, 2025
Հրդեհ Բյուրեղավան քաղաքում (թարմացված)
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 22։27-ին։ Պահեստային տարածքում այրվել են ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։