ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
նոյեմբեր 09 2026

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
 
Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ արգելափակվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը։
 
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին։
 
Փրկարարներն իրականացրել են տրանսպորտային միջոցների քարշակման, արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։