keyboard_arrow_left
Պատահարներ
նոյեմբեր 08 2024
Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում
Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։04-ին, մարվել՝ 16։55-ին։ Գյուղի 17-րդ փողոցում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։