Պատահարներ
օգոստոսի 24 • 20:58, 2025

Բարձրաշեն գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 24-ին, ժամը 17։20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի այգիների մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և 1․5 հա բուսածածկույթ: