Պատահարներ
դեկտեմբերի 10 • 02:20, 2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 01:55-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել  են «Renault» (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1960 թ), «Ford» (վարորդ՝ Մ. Ն., ծնված 1973 թ), «VAZ» (վարորդ՝ Գ. Ն., ծնված 2001 թ) և «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1994 թ) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։