ՊատահարներՏեսանյութեր

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ (թարմացված)

մայիսի 20 • 15:50, 2025

Մայիսի 20-ին, ժամը 18:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վարորդը ճնշումն իջեցնելու նպատակով բացել է «Iveco» մակնիշի բեռնատարի հեղուկ գազի ցիստեռնի փականը։

Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել է անվտանգ տարածք․ հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել են հովացման աշխատանքներ։

Փրկարարները փակել են ցիստեռնի փականը և բեռնատարը շարունակել է ընթացքը։