Պատահարներ
հունվարի 30 • 04:33, 2025

Այրվել է խոտածածկույթ

Հունվարի 29-ին, ժամը 15:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և  հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։41-ին, մարվել՝ 22։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։